Ֆինանսներ

Ռուսաստանցին կասկածվում է 150 միլիոն դոլար փողերի լվացման մեջ

ԱՄՆ-ում բնակվող Ռուսաստանի քաղաքացի Ֆելիքս Մեդվեդևին մեղադրել են ավելի քան 150 միլիոն դոլարի լվացման և առանց լիցենզիայի բիզնես վարելու մեջ․ այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Ֆելիքս Մեդվեդևը Վրաստանում գրանցել է ութ ընկերություն՝ 1300 գործարքների շարքով տարբեր հաշիվներից 150 մլն դոլար փոխանցելու համար։ Գերատեսչության տվյալներով՝ նրա ստեղծած ընկերությունները չեն ունեցել ստանդարտ բիզնես ծախսեր և աշխատողներ։ Դատախազությունը կարծում է, որ օտարերկրյա ծագմամբ ոսկու ձուլակտորներ գնելու համար ծախսվել է 65 միլիոն դոլար։