Ֆինանսներ

Հնդկաստանը կարող է դառնալ ԵՄ նավթամթերքի խոշորագույն մատակարարը. Bloomberg

Ապրիլի վերջին Հնդկաստանը կարող է դառնալ եվրոպական երկրների համար նավթամթերքի խոշորագույն մատակարարը՝ Ռուսաստանից հումքի ներմուծման աճի ֆոնին։

Այս ամսվա վերջում ասիական պետությունից Եվրամիություն (ԵՄ) նավթամթերի արտահանման ծավալը կարող է գերազանցել օրական 360 հազար բարելը, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Kpler-ի վերլուծաբանների վիճակագրությունը։

«Ասիական երկիրը պատրաստվում է դառնալ Եվրոպայի վերամշակված վառելիքի ամենամեծ մատակարարն այս ամիս»,- ասվում է հոդվածում։