2022թ-ին Հայաստանում ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը կազմել է գրեթե 1 մլրդ դոլար, ինչը հանդիսանում է ռեկորդային Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք «Մոդեքս» տնտեսագիտական հետազոտական կենտրոնից։
2022թ-ին Հայաստանում ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը (զուտ ֆինանսական պարտավորությունների ստանձնումը) աճել է 632 մլն ԱՄՆ դոլարով և կազմել է գրեթե 1 մլրդ դոլար, ինչն ավելի քան 2.7 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և հանդիսանում է ռեկորդային Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Հարկ է նշել, որ այդպիսի տպավորիչ աճը մասամբ պայմանավորված է դրամի արժեվորմամբ, մասնավորապես, հավելաճի կառուցվածքում դրամի արժեվորման նպաստումը կազմել է 13.5%։
ՕՈՒՆ զուտ ներհոսքի ծավալով Հայաստանը զիջում է հարևան Վրաստանին։ Մասնավորապես 2016-2022թթ-ին Վրաստանում ՕՈՒՆ զուտ ներհոսքը կազմել է շուրջ 10.2 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 4.3 անգամ գերազանցում է ՀՀ նույն ցույցանիշը (2.4 մլրդ ԱՄՆ դոլար):
ՕՈՒՆ-ի ներհոսքը տնտեսության իրական հատված հասել է 1 մլրդ դոլարի
2022թ-ին տնտեսության իրական հատվածում ՕՈՒՆ-ի ներհոսքը հասել է 1 մլրդ դոլարի, ինչը 31%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Առհասարակ, վերջին յոթ տարիների ընթացքում 2022թ-ին արձանագրված ցուցանիշը ռեկորդային է։
2016-2022թթ-ին ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը Վրաստան 4.3 անգամ գերազանցել է Հայաստանի ցուցանիշը
2016-2022թթ-ին Վրաստանում ՕՈՒՆ զուտ ներհոսքը կազմել է շուրջ 10.2 մլրդ ԱՄՆ դոլար, այնինչ նույն ժամանակահատվածում Հայաստանում տվյալ ցուցանիշը եղել է մոտ 2.4 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 4.3 անգամ ավելի քիչ է, քան Վրաստանում։