Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստը:
«2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ: Այս ցուցանիշով Հայաստանն, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում:
2022 թվականին 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով»,- այս մասին իր ելույթում ասում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: