Ֆինանսներ

Հեղուկ գազի արտահանումը ԱՄՆ-ից ԵՄ կրկնապատկվել է

ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի (LNG) արտահանումը Եվրոպա 2022 թվականին աճել է 2,5 անգամ՝ մինչև 117,4 մլն խմ։ Այդ մասին ասվում է Սպիտակ տան տնտեսական խորհրդատուների խորհրդի՝ մարտի 21-ին հրապարակված զեկույցում։ 

2022 թվականի վերջին Եվրամիությունը դարձավ հեղուկ բնական գազի (LNG) հիմնական գնորդն աշխարհում՝ առաջ անցնելով Չինաստանից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից․ հունվարին գրել էր Financial Times-ը։ Միջազգային էներգետիկ գործակալությունը նշել է, որ անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ից LNG-ի մատակարարումները առաջին անգամ գերազանցել են Գազպրոմի արտահանումը Եվրոպա։