Նախարար Վահան Քերոբյանը Գյումրի քաղաքում մասնակցել է «Պետություն–մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառմանը:
Հանդիպման ընթացքում մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին
արտահանողներին անհրաժեշտ աջակցությանը, ազատ տնտեսական գոտիներին, լաստանավային հաղորդակցությանը, դրամի փոխարժեքին, ինչպես նաև «չոր նավահանգստի» նախագծին:
Պատասխանելով գործարարների հարցերին նախարար Վահան Քերոբյանը նշել է. «Մեզ համար կարևոր է առաջին ձեռքից լսել այն պրոբլեմները, որոնց բախվում է բիզնեսը: Կառավարության նպատակն է ստեղծել բարձրակարգ քաղաքաշինական միջավայր, որտեղ կատարված ներդրումները իմաստալից լինեն և հաճելի միջավայր ստեղծեն, թե՛ տեղի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար:
Իսկ ինչ վերաբերում է «չոր նավահանգստի» նախագծի իրականացմանը, ապա կարծում եմ, որ այն պետք է դառնա Գյումրիի արդյունաբերության վերածննդի մի նոր էջ» :