Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ապակու արտադրությամբ զբաղվող Steko ընկերություն, որտեղ ներդրվել են նորագույն սարքավորումներ, այդ թվում՝ Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակում։
«Ընկերության ղեկավարների հետ երկար զրուցել ենք ներկայում իրենց կողմից իրականացվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների և խնդիրների վերաբերյալ:
Ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Աբրահամյանը մանրամասն ներկայացրել է ընկերության զարգացման իր տեսլականը, այդ ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլերը, որոնք իսկապես շատ տպավորիչ էին»,- գրել է նախարարը:
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/0219235b3b44213c38471ebecf5e168c6f5b64.jpeg)