Ֆինանսներ

Վահան Քերոբյանն այցելել է ապակու արտադրությամբ զբաղվող Steko ընկերություն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ապակու արտադրությամբ զբաղվող Steko ընկերություն, որտեղ  ներդրվել են նորագույն սարքավորումներ, այդ թվում՝ Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակում։

«Ընկերության ղեկավարների հետ երկար զրուցել ենք ներկայում իրենց կողմից իրականացվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների և խնդիրների վերաբերյալ: 

Ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Աբրահամյանը մանրամասն ներկայացրել է  ընկերության զարգացման իր տեսլականը, այդ ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլերը, որոնք իսկապես շատ տպավորիչ էին»,- գրել է նախարարը: