Ֆինանսներ

Microsoft-ը կարող է 190 մլրդ դոլարով գնել Netflix-ը

Microsoft-ն այժմ ԱՄՆ հակամենաշնորհային մարմինների առջև պաշտպանում է Activision Blizzard-ի գնումը: Գործարքի ավարտից կամ ձախողումից հետո ընկերությունը, հավանաբար, կցանկանա կլանել նաև Netflix-ը: Ձեռքբերման նախադրյալների մասին պատմել են Reuters-ի լրագրողները։

Netflix-ի արժեքը գնահատվում է 190 մլրդ դոլար: Եթե գործարքը կայանա, դա կլինի Microsoft-ի ամենաթանկ գնումը իր գոյության ողջ ընթացքում: