Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել թվային մայնինգի կարգավորման փոփոխություններին։ Ըստ օրինագծի՝ արգելվում է թվային մայնինգի նպատակով սովորական էլեկտրաէներգիայի սպառումը՝ այն միացնելով ընդհանուր էներգահամակարգին:
Ըստ նոր օրենքի՝ ներմուծվում է թվային մայնինգի լիցենզավորման երկու կատեգորիա: Առաջինը թվային մայներներն են, որոնք ունեն համապատասխան ենթակառուցվածք և տվյալների կենտրոններ: Երկրորդը՝ թվային մայնինգի համար անհրաժեշտ սարքավորումների, վարձակալման սարքերի, տվյալների կենտրոնների սեփականատերերն են։