Շարունակելով գործարարների հետ հանդիպումները՝ նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել էր «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանին, միության անդամներ Տիգրան Մոմջյանին, Սամվել Գևորգյանին, Տիգրան Կարապետյանին և Արտակ Գևորգյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, տնտեսական աճի կանխատեսումների, արտահանման խնդիրների, ոլորտում պահանջված մասնագիտությունների, հարկային արտոնությունների, գազաբալոնների փորձարկման լաբորատորիաների հետ կապված և մի շարք այլ հարցեր։