Ֆինանսներ

«2022թ. նոյեմբերի դրությամբ միջին աշխատավարձն աճել է ավելի քան 20 տոկոսով»․ Քերոբյան

2022թ. նոյեմբերին հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 000-ը և կազմել 701,451 մարդ` գերազանցելով անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը 47,551֊ով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Միջին աշխատավարձը կազմել է 265 000 դրամ` անցած տարվա 220 000-ի համեմատ գրանցվել է ավելի քան 20% աճ»,- հայտնել է Քերոբյանը։