«Wildberries» առցանց առևտրի հարթակի շրջանառությունը հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 95%-ով և հասել 1,1 տրիլիոն ռուբլու։ Վաճառքի աճը կազմել է 76%: Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ։
2022 թվականի 9 ամսվա ընթացքում վաճառքի ամենամեծ ծավալները գրանցվել են հագուստի, կոշիկի և աքսեսուարների կատեգորիաներում (382,7 միլիարդ ռուբլի, + 70% տարեկան)։