Ֆինանսներ

2023թ. պետբյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կանխատեսվում են 1 տրիլիոն 920 մլրդ դրամ

2023թ. պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կանխատեսվում են 1 տրիլիոն 920 մլրդ դրամ․ հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ-ում 2023 թվականի  պետական բյուջեի նախագծի մանրամասները ներկայացնելիս: 

2023 թվականին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կանխատեսվում է 23․2 տոկոս։ 2023թ․ անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 9,317.9 մլրդ դրամ, ինչը 1,024.2 մլրդ դրամով կամ 12.3 տոկոսով ավելին է, քան 2022թ. սպասվող ցուցանիշը: ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսվում է 7 տոկոս, 2022թ.-ի համար սպասվող 11 տոկոսի դիմաց:

2023թ․նախատեսվում է Երևանի ԱՏԳ կենտրոնի կառուցումը, ինչը ենթադրում է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով տնտեսվարողների սպասարկում։  Երևանի ԱՏԳ կենտրոնում 7 օր բեռնատարները կարող են անվճար կանգնել, մաքսազերծում անցնել: Այսինքն՝ տարածքի և ենթակառուցվածքների օգտագործումը լինելու է անվճար:

Ուղևորահոսքերի և ապրանքային հոսքերի կանոնակարգման, օպտիմալացման շրջանակում նախատեսվում է վերակառուցել Բագրատաշենի սահմանային անցակետը՝ էտալոնային մոդելի ներդրմամբ։