Ֆինանսներ

Հայաստանում պաշտոնապես բացվեց 18 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալիզացիա ունեցող Evolution ընկերությունը

Հայաստանում պաշտոնապես բացվեց 18 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալիզացիա ունեցող  Evolution ընկերությունը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացնում է, որ այսօր Հայաստանում պաշտոնապես բացվել է Evolution շվեդական ընկերությունը, որ ունի մոտ 18 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալիզացիա։ 

«Այսօր Հայաստանում պաշտոնապես բացվեց Evolution-ը՝ Ստոկհոլմի բորսայում ցուցակված և մոտ 200 մլրդ շվեդական կրոն (մոտ 18 մլրդ ԱՄՆ դոլար) կապիտալիզացիա ունեցող ընկերությունը, որի մասին դեռևս 1,5 տարի առաջ էի պատմել։ Ընկերությունն արդեն 200-ից ավել աշխատակից ունի ու պլանավորում է հաջորդ մեկ տարվա մեջ հասցնել 1000-ի։
Նկարներում՝ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Կարլսունդը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ընկերության հայաստանյան բիզնեսի ղեկավարն ու ես։
Էկոնոմիկայի նախարարության և «Էնթերփրայզ Արմենիա»-ի հատուկ ուշադրության կենտրոնում է խոշոր միջազգային ընկերություններին Հայաստան բերելը, քանի որ դա ոչ միայն օտարերկրյա ուղիղ խոշոր ներդրում է, այլև նոր տեխնոլոգիաներ ու աշխատանքային մշակույթ, նոր ներդրումներ գիտահետազոտական աշխատանքներում, մարդկային կապիտալում և բազմաթիվ այլ հարակից օգուտներ, որոնք այլ ընկերությունների պարագայում այդքան էլ ակնհայտ չեն».- գրել է նախարարը իր «Ֆեյսբուքի» էջում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական