Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Արժույթի Միջազգային Հիմնադրամի տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման, որը վարել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը:
Մարտին Գալստյանը ներկայացրել է գների կայունության ապահովման ռիսկերի կառավարման մոտեցումները և այդ գործընթացում քաղաքականության նկատմամբ վստահության դերը: