Ֆինանսներ

Վահան Քերոբյանը մասնակցել է անասնաբուծական համալիրի հիմքում առաջին քարե բլոկի տեղադրմանը

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 8-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում մասնակցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» նոր կառուցվող անասնաբուծական համալիրի հիմքում «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկի տեղադրմանը։


«Շատ ուրախ ենք, որ շինարարական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են և արդեն հաջորդ գարնանը մենք կունենանք նոր առաջնակարգ ֆերմերային տնտեսություն, որը Հայաստանի գյուղատնտեության արտադրողականության բարձրացման վրա զգալի ազդեցություն կունենա և օրինակ կծառայի նաև այլ ընկերությունների համար», - նշել է Վահան Քերոբյանը։


Անասնապահական այս խոշոր համալիրի ընդհանուր մակերեսը 29 հեկտար է, որը ներառելու է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի։