Ֆինանսներ

Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են մակրոտնտեսական վերջին զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին:

Զրուցակիցները քննարկել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, բարեփոխումների առաջնահերթություններին, այդ թվում՝ հարկային համակարգի բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցին:

Փոխվարչապետը կարևորել է երկրում բարեփոխումների իրականացման գործում ԱՄՀ ներդրումը և Կառավարության անունից պատրաստակամություն հայտնել խորացնելու և ընդլայնելու ձևավորված կառուցողական և արդյունավետ համագործակցությունը: