Ֆինանսներ

ՀՀ նախագահը և Արսեն Ղազարյանը մտքեր են փոխանակել ներդրումային ծրագրերի շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների, ներդրումային ծրագրերի, առաջիկայում սպասվելիք բիզնես ռիսկերի խնդիրների շուրջ: