Ֆինանսներ

Եվրոպական ընկերությունները արտադրությունը տեղափոխում են ԱՄՆ

Որոշ եվրոպական ընկերություններ, որոնք արտադրում են պողպատ, պարարտանյութ և համաշխարհային տնտեսության համար այլ կարևոր ապրանքներ, էներգակիրների բարձր գների պատճառով իրենց արտադրական տարածքները տեղափոխում են Միացյալ Նահանգներ: «Այսպիսով,- գրում է The Wall Street Journal թերթը,- ԱՄՆ տնտեսությունը դարձել է եվրոպական էներգետիկ ճգնաժամի հիմնական շահառուներից մեկը»:

Այսպես, այս տարվա սկզբին Դանիական Pandora ոսկերչական ընկերությունը և գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը հայտարարել էին ԱՄՆ-ում արտադրության ընդլայնման մասին։ Tesla ընկերությունը դադարեցնում է Գերմանիայում մարտկոցների արտադրության ծրագրերը, քանի որ ակնկալում է հարկային արտոնություններ ստանալ՝ գնաճի նվազեցման մասին օրենքին համապատասխան, որը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օգոստոսին:

ԱՄՆ-ն, Կանադան և Քաթարը, որոնք հեղուկ բնական գազի խոշորագույն արտադրողներն են, չեն կարող արագ փոխարինել Ռուսաստանին՝ որպես եվրոպական շուկայի հիմնական մատակարար: Այդ դեպքում Եվրոպայում բնական գազի գների աճը կտևի առնվազն մինչև 2024 թվականը, ինչը կարող է էլ ավելի բացասական հետևանքներ ունենալ եվրոպական արդյունաբերական հատվածի համար։