Ֆինանսներ

Այցելել եմ Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները քննարկելու նպատակով. Վահան Քերոբյան

Երեկ այցելել եմ Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները քննարկելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի  հետ հանդիպել ենք Ամասիա, Սարդարապատ, Ակնալիճ և այլ հարակից համայնքների խաղողագործների հետ, որոնց մտահոգող հիմնական խնդիրներն էին խաղողի մթերման գինը, մթերման ծավալները և վճարման ժամկետները։ 

Այցելել ենք նաև Պռոշյանի կոնյակի գործարան,Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Նոր Ամասիայի խաղողի մթերման կայան և ՄԱՊ ընկերություն, շրջել ենք արտադրամասերով և զրուցել խաղողի մթերման ընթացիկ աշխատանքների շուրջ։