Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD412.03

EUR399.62

RUB6.58

Երևան 7 ℃

Рус Eng

Անկանխիկ գործարքներ կատարած շուրջ 17 000 քաղաքացու տրամադրվել է մոտ 44 մլն դրամ հետվճար

Ֆինանսներ

25 Օգոստոսի, 21:56

Կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում հուլիս ամսին անկանխիկ գործարքներ կատարած շուրջ 17 000 քաղաքացու տրամադրվել է շուրջ 44 մլն դրամ ընդհանուր հետվճար․ մեկ շահառուին տրվող հետվճարի չափը միջինում կազմել է 2600 դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 

Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են շուրջ 524 մլն դրամի անկանխիկ գործարքներ գործընկեր բանկերում (ՎՏԲ Հայաստան, Արդշինբանկ և Հայբիզնեսբանկ)․ նախքան հետվճարի միջոցառման մեկնարկն այդ թիվը եղել է զրոյական։

Այն թոշակառուներն ու նպաստառուները, որոնք օգոստոս ամսին կկատարեն անկանխիկ գործարքներ, հաջորդ ամիս կստանան հետվճարը նույն ընթացակարգով, այսինքն՝ գումարը կփոխանցվի մինչև սեպտեմբերի 25-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հետվճարը կազմում է կատարած գործարքների հանրագումարի 10 %-ը, բայց ոչ ավելի քան 5000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»