Ֆինանսներ

2022-ի երկրորդ եռամսյակում ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 13%-ով

2022թ․ երկրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 1 տրլն 898 մլրդ 759․5 մլն ՀՀ դրամ՝ նախորդ եռամսյակի 1 տրլն 484 մլրդ 608 մլն ՀՀ դրամի փոխարեն։ Այա մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:
 
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ-ն ավելացել է 13%-ով։ Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 8․7%-ով։
 
2022թ․ երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 641 105 ՀՀ դրամ, իսկ նախորդ եռամսյակում՝ 501 303 ՀՀ դրամ։