Գերմանիայում բարձր գնաճի ֆոնին, որը պայմանավորված է ապրանքների և էներգակիրների գնաճով, հայտարարել են այն միջոցների մասին, որոնք կոչված են հեշտացնել քաղաքացիների կյանքը: Այսպես, իշխանություններն առաջարկում են բարձրացնել եկամտի այն շեմը, որից հարկ է գանձվում։ Նախատեսվում է ավելացնել նաև երեխաների նպաստները ։
Գերմանիայի ֆինանսների նախարարության կանխատեսմամբ՝ հաջորդ տարի հարկային մուտքերը կնվազեն 10 մլրդ եվրոյով։ «Մենք մտավախություն ունենք, որ գազի, էլէներգիայի և սննդամթերքի գները կաճեն։ Միևնույն ժամանակ, մեր երկրի տնտեսական հեռանկարներն անկայուն են դարձել, և տնտեսական աճի կանխատեսումները պետք է վերանայել՝ դեպի նվազում։ Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ պետք է գործենք կտրուկ», - հայտարարել է ԳԴՀ ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։