Ամերիկացի աշխարհահռչակ միլիարդատեր Էլոն Մասկը 6,9 մլրդ դոլար ընդհանուր գումարով վաճառել է իր ստեղծած Tesla ընկերության բաժնետոմսերը՝ այն դեպքի համար, եթե նա, այնուամենայնիվ, ստիպված լինի փակել Twitter ընկերության գնման գործարքը:
Twitter-ում Մասկը բացատրել է, որ այդ կերպ ցանկանում է խուսափել Tesla-ի բաժնետոմսերի շտապ վաճառքից, երբ նա, այնուամենայնիվ, ստիպված լինի Twitter-ի հետ 44 մլրդ դոլարի գործարքը փակել։ Ի պատասխան բաժանորդի այն հարցին, թե արդյո՞ք նա ավարտել է Tesla-ի բաժնետոմսերի վաճառքը և մտադի՞ր է դրանք ետ գնել, եթե գործարքն, այնուամենայնիվ, չկայանա, գործարարը դրական է պատասխանել: