Ֆինանսներ

Wildberries-ը, Ozon-ը և Yandex.market-ը կեղծարարության դեմ միասնական համակարգ են ստեղծել

Օնլայն վաճառքի Wildberries, Ozon և Yandex.market հարթակները ստեղծել են կոնտրաֆակտի դեմ պայքարի միասնական համակարգ: Դրան կարող են միանալ ինտերնետ-մանրածախ բոլոր ցանկացողները: «Риа Новости»-ին այս մասին հայտնել են ինտերնետ-առևտրի ընկերությունների ասոցիացիայից:

Կատարվում է կոնտրաֆակտի և նրա վաճառողի տեղադրման մասին տվյալների ուսումնասիրություն, ինչպես նաև՝ ստուգվում փաստաթղթերի իսկությունը։ Եթե կեղծիքների առկայությունը հաստատվում է, վաճառողի գործունեությունը հարթակում կասեցվում է 3 ամսով, իսկ կրկնակի խախտման դեպքում այն կարող է արգելափակվել: