Ֆինանսներ

ԶՊՄԿ-ն առաջին կիսամյակում ռեկորդային չափի հարկ է վճարել

ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է 2022 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Այս տարի առաջին խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է։ Ուշագրավ է, որ առաջին կիսամյակում ԶՊՄԿ-ի վճարած հարկերը ռեկորդային են և գերազանցել են անգամ տարեկան կտրվածքով նախկինում վճարած հարկերին։ Եւ այսպես, Radar Armenia-ն ներկայացնում է ԶՊՄԿ վճարած հարկերը՝ վերջին հինգ տարիների կտրվածքով։

2022թ. (առաջին կիսամյակ) 104 777 628 մլրդ. դրամ

2021թ. (առաջին կիսամյակ) - 26 809 944 մլրդ.դրամ

 

               2021թ. (տարեկան) - 48 842 019 մլրդ. դրամ

               2020թ. (տարեկան) - 41 689 281 մլրդ. դրամ

               2019թ. (տարեկան) - 51 360 135 մլրդ. դրամ

               2018թ. (տարեկան) - 51 093 944 մլրդ. դրամ

               2017թ. (տարեկան) - 18 670 324.4 մլրդ դրամ

Հիշեցնենք՝  անցած տարվա հոկտեմբերին կոմբինատի նոր սեփականատերը՝ ռուսական «Արդյունաբերական ընկերությունը» ՝ 25 տոկոս մասնաբաժինը նվիրեց Հայաստանին և ՀՀ կառավարությունը դարձավ բաժնետեր։

Հայկ Մագոյան