Իրանական և ռուսական կողմերն աշխատում են SWIFT-ի նման միջբանկային վճարումների համատեղ համակարգի ստեղծման շուրջ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է տնտեսական դիվանագիտության հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։
«Բնականաբար, երկու երկրները, որոնք ցանկանում են ապադոլարացնել իրենց գործարքները, պետք է ունենան SWIFT-ի նման հատուկ համակարգ: Իրանական և ռուսական կողմերն առաջարկել են նման համակարգի մեկական տարբերակ։ Այժմ գործնականում լավ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որի հիման վրա կկարողանանք արժութային գործարքներ իրականացնել երկու երկրների միջև»,- ասել է Սաֆարին։