Ֆինանսներ

Եվրասիական զարգացման բանկի զեկույցով՝ ՀՀ ՀՆԱ-ի աճն այս տարի կգերազանցի բոլոր կանխատեսումները

Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է Մակրոտնտեսական զեկույց, որում ամփոփվել են 2022թ․ առաջին կիսամյակում բանկի անդամ երկրների տնտեսական զարգացման արդյունքները։ 

Ղազախստանում, Հայաստանում և Ղրղզստանում տնտեսական ակտիվությունն ուժեղ դինամիկա է դրսևորել։ Տաջիկստանում ՀՆԱ-ի աճը դանդաղել է, բայց մնացել է դրական: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա 5 ամիսների արդյունքներով, ԵԱԶԲ գործառնությունների տարածաշրջանում ՀՆԱ-ի համախառն աճը բանկի վերլուծաբանները գնահատում են 0,9%:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսությունն առավել մեծ դինամիկա է ցույց տալիս։ 5 ամիսների ընթացքում երկրի տնտեսական ակտիվությունն աճել է 10,2%-ով։ Հաջող զբոսաշրջային սեզոնը և Ռուսաստանի քաղաքացիների կողմից սպառողական պահանջարկի ընդլայնումը նպաստում են երկրի տնտեսությանը: Հաշվի առնելով սպասվածից ավելի ուժեղ երկրորդ եռամսյակը՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կգերազանցի բոլոր կանխատեսումները։