Ֆինանսներ

ԱՄՆ-ն արգելափակել է ռուսաստանցի օլիգարխի միլիարդ դոլարանոց բարեգործական հիմնադրամը

ԱՄՆ գանձապետարանը հայտարարել է ռուսաստանցի գործարար Սուլեյման Քերիմովին վերագրվող հիմնադրամի արգելափակման մասին։ Հիմնադրամի ֆինանսական ծավալը կազմում է 1 մլրդ դոլար։ 

Խոսքը 2017 թվականին Դելավեր նահանգում ստեղծված Heritage Trust-ի մասին է։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ հիմնադրամի նկատմամբ կիրառվում են նույն սահմանափակումները, ինչ՝ միլիարդատեր Քերիմովի նկատմամբ, ով հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ։

Ապրիլին Ֆիջիում ձերբակալվել էր ռուսաստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովի սուպերզբոսանավը։ 325 միլիոն դոլար արժողությամբ նավը խարսխված է եղել Խաղաղ օվկիանոսի կղզում: Կղզու իշխանությունները այս քայլին են գնացել այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունից ստացել են փոխադարձ իրավական օգնության պաշտոնական խնդրանք։