Ռուսաստանի իշխանությունները վաճառքի են հանել Մոսկվայում գտնվող Եկատերինյան պալատը։ Այն վաճառքի է հանվել DOM.RF պետական ընկերության կողմից։ Այժմ համալիրը գտնվում է Ռուսաստանի ՊՆ տիրապետության ներքո։ ՊՆ-ն կստանա գործարքից ստացված շահույթի 80%-ը։
Ներդրողները կարծում են, որ շենքը կարող է համալրվել՝ օգտագործվելով որպես հյուրանոցային և բնակարանային տարածքներ, ինչպես նաև՝ փոքր գրասենյակ։