Ֆինանսներ

Հնդկաստանը 50 անգամ ավելացրել է ռուսական նավթի գնումները

Հնդկաստանի նավթավերամշակող ընկերությունները ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում 50 անգամ ավելացրել են ռուսական հում նավթի գնումները։ Այս մասին հայտնում է The Economic Times-ը։

Այժմ ռուսական հումքը կազմում է Հնդկաստանի կողմից արտասահմանից գնվող ամբողջ հում նավթի 10%-ը։ Մինչև փետրվարի 24-ը ցուցանիշը չէր գերազանցում նման գնումների ընդհանուր ծավալի 0,2%-ը։