Ֆինանսներ

Մենք հեռանում ենք միայն Վրաստանից, բայց Ադրբեջանում, Հայաստանում շարունակում ենք գործել. VTB-ի ղեկավար

«VTB բանկը չի պատրաստվում վաճառել արտերկրում գործող իր մասնաճյուղերը։ «Ինտերֆաքսի» հետ զրույցում այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը հանդիսացող VTB-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։

«Բացառությամբ մեկ դեպքի, մենք մեր դուստր բանկերը չենք վաճառում։ Դա մեր սկզբունքային մոտեցումն է, որ հարկավոր է մնալ (շուկայում)։ Մենք հեռանում ենք միայն Վրաստանից, բայց այնտեղ իրադրությունն է փոքր-ինչ այլ։ Իսկ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք շարունակում ենք գործել, համագործակցել ազգային բանկերի, տեղական բանկերի հետ։ Դրա նպատակը ազգային տարադրամով իրականացվող երկկողմ առևտրում առանցքային բանկ դառանալն է», - հայտարարել է Կոստինը՝ նշելով, որ թվարկված երկրներում VTB լուրջ բիզնես հեռանկարներ է տեսնում։