Ֆինանսներ

Ռուսաստանը դարձել է Չինաստանի նավթի ամենամեծ մատակարարը

Ռուսական նավթի արտահանումը Չինաստան մայիսին հասել է ռեկորդային 8,42 մլն տոննայի։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալները։ Մայիսին Ռուսաստանն օրական մոտ 1,98 մլն բարել է վաճառել Չինաստան՝ 55%-ով ավելացնելով արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ռուսաստանը Չինաստան նավթ արտահանող երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցրել՝ անցնելով Սաուդյան Արաբիային, որը նախորդ մեկուկես տարում այս ցուցանիշով առաջատարն էր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը կարողանում է գնորդներ գտնել իր նավթի համար՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին ու գների իջեցմանը։