Ֆինանսներ

Ավելի քան 15 հազար դոլարային միլիոնատեր կլքի Ռուսաստանը

Ավելի քան 15 հազար դոլարային միլիոնատեր կլքի Ռուսաստանը

«Սպասվում է, որ այս տարի ավելի քան 15 հազար դոլարային միլիոնատեր կլքի Ռուսաստանը։ Ավելի քան 1 միլիոն դոլար ունեցվածք ունեցող ռուսաստանցիների մոտ 15%-ը 2022 թվականի վերջին մեկնելու է այլ երկրներ»,- գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Henley & Partners լոնդոնյան ընկերության միգրացիոն տվյալները, որը հարուստներին քաղաքացիություն տալու ծառայություններ է մատուցում։

«Վերջին տասնամյակի ընթացքում, ամեն տարի, Ռուսաստանից մեծ թվով հարուստ մարդիկ են արտագաղթել, ինչը ահազանգ է երկրի խնդիրների մասին: Պատմությունը ցույց է տալիս, որ մեծ երկրների փլուզմանը սովորաբար նախորդում է արտագաղթի մեծացումը: Հարուստ մարդիկ հաճախ առաջինն են հեռանում, քանի որ նրանք դրա համար միջոցներ ունեն»,- ասում է New World Wealth-ի հետազոտության ղեկավար Էնդրյու Ամոյլեսը, որը տրամադրել է Henley & Partners հետազոտության տվյալները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական