Ֆինանսներ

Jack Daniel's-ի սեփականատերը 52 մլն դոլար է կորցրել

Ամերիկյան ոգելից խմիչքներ արտադրող Բրաուն-Ֆորմանը Finlandia օղու ապրանքանիշի արժեզրկման պատճառով 2022-ի չորրորդ եռամսյակում 52 միլիոն դոլարի վնաս է գրանցել։ Համապատասխան վիճակագրությունն արտացոլվել է չորեքշաբթի՝ ընկերության կայքում հրապարակված հաշվետվությունում։

Մարտին ամերիկյան Brown-Forman ընկերությունը, որին պատկանում է Jack Daniel's վիսկին և Finlandia օղին, հայտարարեց ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին։