Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել Twitter-ի դեմ՝ հարթակում կեղծ օգտահաշիվների և բոտերի օգտագործման թեմայով, ինչը վնաս է հասցնում նահանգի տնտեսությանը:
Գլխավոր դատախազության հրապարակած տվյալների համաձայն՝ սոցցանցը պնդում է, որ հարթակի օգտատերերի 5%-ից էլ քիչն են բոտեր, թեև իրականում դրանք մոտ 20%-ի են հասնում։ Տեխասի իշխանությունների հետաքննության շրջանակներում ընկերությունից պահանջվում է փաստաթղթեր տրամադրել, որոնք կներառեն տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է Twitter-ը «կառավարում և հաշվում օգտատերերի տվյալները», ինչպես նաև՝ տվյալներ Տեխասի տնտեսության վրա այդ ցուցանիշների ազդեցության մասին: