Ֆինանսներ

Wildberries-ը կարող է վերանվանվել և նոր բրենդավորում ստանալ

Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկը չի բացառել, որ կմտածի ընկերության անվանումը ռուսերենով վերաբրենդավորելու հնարավորության մասին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Համաժողովի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը ֆորումի ընթացքում նշել է, որ մանրածախ և արդյունաբերության ոլորտում գերակայում են օտարերկրյա անվանումները։

Միևնույն ժամանակ, բիզնեսի ներկայացուցիչները նշել են, որ օտարերկրյա անվանումները նպաստում են դրանց ավելի ակտիվ վաճառքին` հասարակության մեջ ձևավորված ավանդույթի շնորհիվ։ «Չեմ կարող խոստանալ, որ ռեբրենդինգ կանենք, կմտածենք»,- ասել է Բակալչուկը։