Ֆինանսներ

Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթով SWIFT համակարգից ռուսական ևս երկու բանկ կանջատվի

Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթով SWIFT համակարգից ռուսական ևս երկու բանկ կանջատվի

Ռուսաստանի դեմ Եվրամիության (ԵՄ) պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է «Ռոսսելխոզբանկ»-ի և «Մոսկվայի վարկային բանկ»-ի անջատումը տեղեկատվության և վճարումների փոխանցման SWIFT միջազգային միջբանկային համակարգից։

Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Գործակալության տվյալներով՝ միջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։

Նախօրեին ԵՄ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը Twitter-ում տեղեկացրել էր, որ հունիսի 2-ին Միության երկրների դեսպանները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը ներառում է սահմանափակումներ նավթային ընկերությունների, բանկային հատվածի, ինչպես նաև լրատվամիջոցների աշխատանքի նկատմամբ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, SWIFT-ից անջատումը կտարածվի նաև «Սբերբանկ»-ի վրա:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում Եվրամիությունը համաձայնության էր եկել ռուսաստանյան նավթի ներմուծման մասնակի արգելքի շուրջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական