Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ շաբաթվա սկզբին Մշակութային արժեքների մաքսանենգության դեմ պայքարի կենտրոնական գրասենյակը ձերբակալել է Լուվրի թանգարանի նախկին տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսին: Մարտինեսը, ով չորեքշաբթի պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, պատմական իրերի մաքսանենգության հետաքննության արդյունքում մեղադրվում է խարդախության» և փողերի լվացման մեջ։
Ենթադրվում է, որ Մարտինեսը ներգրավված է եղել պատմական արտեֆակտների մաքսանենգության մեջ, ներառյալ՝ Թութանհամոնի քարը, և պատրաստել է 5 պատմական արտեֆակտների ծագման կեղծ վկայականներ:
2018 թվականի հուլիսին նախաքննություն էր սկսվել Մերձավոր Արևելքի երկրներից հարյուրավոր պատմական իրերի մաքսանենգության փաստով։