Ֆինանսներ

Երկու տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄԷ-ն Moscow Spirit լցանավով 1 մլն բարել նավթ է ուղարկել Եվրոպա

Ռուսական նավթից Եվրոպայի հրաժարման ֆոնին Արաբական Միացյալ Էմիրությունները, 2020 թվականից ի վեր առաջին անգամ, վառելիքով լցանավ է ուղարկել Եվրոպա։ Այս մասին գրել է Bloomberg-ը՝ վկայակոչելով նավի աշխարհագրական կոորդինատները։ Լցանավը կոչվում է «Moscow Spirit», որը տեղափոխում է մոտ 1 մլն բարել նավթ և շարժվում է դեպի Նիդերլանդներ։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, լցանավը վարձվել է TotalEnergies-ի նավագնացության ստորաբաժանման կողմից և շարժվում է դեպի Ռոտերդամ։ Նշվում է նաև, որ էմիրաթական նավթը գտնվում է այս ընկերության մեկ այլ սուպերտանկերի վրա։ Ենթադրվում է, որ այդ բեռը կարող է հայտնվել Եվրոպայում։

Ավելի վաղ ԵՄ-ն պատրաստվում էր էմբարգո սահմանել ռուսական նավթի վրա՝ որպես Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մաս։ Նոր պատժամիջոցների շուրջ համաձայնության գալ չի հաջողվել Հունգարիայի դիրքորոշման պատճառով, որը հայտարարել է, որ պատրաստ չէ հրաժարվել Ռուսաստանից վառելիքից։