ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը որոշել է չերկարաձգել լիցենզիան, որը թույլ է տալիս Ռուսաստանին վճարումներ կատարել պետական պարտքի մի մասի սպասարկման համար, ասվում է նախարարության կայքում։ Լիցենզիան ուժի մեջ էր մինչև մայիսի 25-ը։ Այս մասին տեղեկացնում է Վեդոմոստին։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը կասկածում էր, որ Վաշինգտոնը կերկարաձգի լիցենզիան: Նրա խոսքով, Ռուսաստանի կողմից հնարավոր տեխնիկական դեֆոլտը, որը պայմանավորված է նրանով, որ արևմտյան երկրները թույլ չեն տալիս նրան սպասարկել իր սուվերեն պարտքը, չի կարող էապես փոխել իրավիճակը։ ՅԵլենը նշել է, որ այժմ Ռուսաստանը փաստացի կտրված է համաշխարհային կապիտալի շուկաներից։