Ֆինանսներ

Բելառուսը պատժամիջոցների պատճառով տարեկան կորցնում է մինչև 18 միլիարդ դոլար

Կորուստների ծավալը, որ կրում է Բելառուսի տնտեսությունն Արևմտյան պատժամիջոցների պատճառով, տարեկան կազմում է մոտ 16-18 միլիարդ դոլար։ Նման տվյալներ է ներկայացրել երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

Գոլովչենկոյի խոսքով՝ պատժամիջոցների պատճառով Բելառուսը զրկվել է իր ապրանքները Եվրամիությանը և Հյուսիսային Ամերիկայի երկրներին վաճառելու հնարավորությունից։ Ըստ վարչապետի՝ կորուստները փոխհատուցելու համար Մինսկը պատրաստվում է վերակողմնորոշել արտահանման հոսքերը դեպի այլ շուկաներ՝ ներառյալ ասիական, աֆրիկյան, մերձավորարևելյան և արաբական ծոց։

Փետրվարի վերջին Եվրամիությունը հրապարակեց Ռուսաստանի և Բելառուսի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցների թարմացված ցանկը։ Ընդհանուր առմամբ՝ ցանկում կա 670 անուն։ Ցուցակում ընդգրկված են Բելառուսի մի շարք ռազմական ղեկավարներ և պետական ​​պաշտոնյաներ։