Ֆինանսներ

Ռուսաստանում գտնվող ֆրանսիական «Renault» գործարանում «Մոսկվիչ»-ներ կարտադրվեն

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության Telegram-յան ալիքի հաղորդմամբ՝ «Renault Russia» գործարանի բաժնետոմսերը փոխանցվել են Մոսկվային, իսկ ընկերության՝ «Avtovaz»-ում եղած բաժնեմասը փոխանցվել են NAMI ինստիտուտին։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ գործարանը կվերսկսի «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը։ Նրա խոսքով՝ Մոսկվան սեփականատիրոջ հեռանալուց հետո կպահպանի «Renault» գործարանի անձնակազմի մեծ մասը։

«Մոսկվիչ»-ի՝ վերածնված ավտոմոբիլային գործարանի հիմնական տեխնոլոգիական գործընկերը կլինի «ԿամԱԶ»-ը։ Առաջին փուլում կկազմակերպվի ներքին այրման շարժիչով դասական մեքենաների արտադրություն, իսկ ապագայում՝ էլեկտրամեքենաների արտադրություն»,- ասել է Սոբյանինը։