Ֆինանսներ

Չինական կոնցեռնը Renault-ից կարող է գնել AvtoVAZ-ի բաժնետոմսերը

Չինական անանուն ավտոարտադրողը կարող է այս տարվա մայիս-հունիսին Renault-ից կարող է գնել AvtoVAZ-ի բաժնետոմսերը։ Այդ մասին ռուսական ТАСС գործակալությանը հայտնել է AvtoVAZ-ին մոտ կանգնած աղբյուրը։ Renault-ին է պատկանում Lada Auto Holding-ի 68%-ը, որը համատեղ ձեռնարկություն է Rostec-ի հետ: Ավելի վաղ ТАСС գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ֆրանսիական Renault-ի մասնաբաժինը ռուսական AvtoVAZ ընկերությունում կարող է գնել չինական ավտոարտադրողներից մեկը։ Մինչ այս Renault-ն հայտարարել էր, որ մտադիր է վաճառել AvtoVAZ-ը։ Մարտի 24-ին AvtoVAZ-ը հակառուսական պատժամիջոցների ֆոնին, որի արդյունքում լրջորեն խաթարվեց մատակարարման շղթան Ռուսաստանի և Արևմտյան երկրների միջև, հայտարարեց Lada մոդելների հատուկ տարբերակների պատրաստման մասին, որոնք ավելի քիչ կախված կլինեն արտասահմանյան բաղադրիչներից։