Ֆինանսներ

Tesla-ն եռամսյակային եկամուտն ավելացրել է 81%-ով՝ հասցնելով ռեկորդային 18,8 մլրդ դոլարի

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերությունը 2022 թվականի առաջին եռամսյակում ռեկորդային եկամուտ է հայտարարագրել։ Եվ այդ ամենը՝ չնայած մատակարարման շղթայի շարունակական խնդիրներին և Շանհայում իր գործարանի հարկադիր փակմանը: Հունվար-մարտին ընկերության հասույթը տարեկան կտրվածքով աճել է 81%-ով և կազմել 18,76 մլրդ դոլար։

Ընկերությունը վերջին եռամսյակում ավելացրել է ավտոմեքենաների արտադրությունը 69%-ով՝ մինչև 305․407 մեքենա, հաճախորդներին առաքումները աճել են 68%-ով՝ մինչև ռեկորդային 310․048 մեքենա: Tesla-ի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ մատակարարման շղթայի խնդիրները պահպանվում են, և դեռևս կա կիսահաղորդչային բաղադրիչների պակաս: