Ֆինանսներ

Շանհայի լոքդաունի պատճառով՝ Tesla-ն 40 հազար մեքենա քիչ է արտադրել

Tesla-ի Շանհայի ձեռնարկությունում արտադրությունը դադարեցվել է մարտի 28-ին: Մինչ այդ գործարանն օրական արտադրում էր միջինը 2,1 հազար ավտոմեքենա։

Այս պահին դեռևս պարզ չէ, թե երբ կհանվեն քաղաքում կորոնավիրուսի տարածման պատճառով կիրառվող սահմանափակումները։ Գրեթե ամեն օր Շանհայում, ուր ապրում է 25 միլիոն մարդ, COVID-19-ի նոր դեպքերի թիվը ռեկորդներ է գրանցում, և քաղաքում խիստ կարանտինային սահմանափակումները մնում են:

Չինական բոլոր ավտոարտադրողները ստիպված կլինեն դադարեցնել արտադրությունը մայիսին, եթե Շանհայում լոքդաունը շարունակվի։ Այդ մասին հայտնել է Xpeng կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Հե Սյաոպենգը, որը նաև զբաղվում է էլեկտրական մեքենաների արտադրությամբ: