Ֆինանսներ

Tinkoff հիմնադրամը կօգնի ուկրաինացի փախստականներին և վիրավոր ռուսներին

Tinkoff Family Foundation-ը քննարկում է Իտալիայում ուկրաինացի փախստականներին և վիրավոր ռուսներին ուղղակի օգնություն տրամադրելու հնարավորությունը։ «Մենք ցանկանում ենք ուղղակիորեն օգնել Իտալիայում գտնվող ուկրաինացի փախստականներին, իսկ Ռուսաստանում՝ վիրավորված ռուսներին»,- սոցցանցում գրել է գործարար Օլեգ Տինկովը։

Տինկովը վերջին տարիներին հիմնականում ապրում է Լոնդոնում, որտեղ բուժում էր ստանում լեյկոզից։ Այս տարվա մարտից գործարարը գտնվում է բրիտանական պատժամիջոցների տակ։ Նա հավելել է, որ մինչ այժմ հիմնադրամը, որը Ռուսաստանում արյան քաղցկեղի բուժման սարքավորումներ է գնում, մատակարարման հետ կապված խնդիրներ չի ունեցել։