Ֆինանսներ

Թվային բիզնեսների 23%-ը մինչև 2024 թ. պատրաստվում է թույլատրել կրիպտովճարումներ կատարել

Կրիպտոակտիվները սպառողների և դրանք վաճառողների շրջանում մեծ տարածում են գտել ամբողջ աշխարհում: Checkout.com կայքը վերջերս հրապարակել է մի զեկույց, որում ընդգրկվել են 30․000 սպառող և 3․000 վաճառող ամբողջ աշխարհում, որպեսզի հասկանան կրիպտոակտիվների ձեռքբերման հիմնական միտումները:

Ըստ զեկույցի արդյունքների՝ 18-35 տարեկան սպառողների 40%-ը ապրանքների և ծառայությունների վճարման համար պլանավորում է կրիպտոակտիվներ օգտագործել հաջորդ տարվա ընթացքում՝ համեմատած նախորդ տարվա 30% ցուցանիշի հետ։ Բացի այդ՝ առցանց բիզնեսների 23%-ը նպատակ ունի մինչև 2024 թվականը ճանաչել կրիպտոարժույթը՝ որպես վճարման մեթոդ: 

Զեկույցի մեջ ընդգծվել է նաև այն վաճառողների բավարարվածության մակարդակը, որոնք արդեն օգտագործում են կրիպտոն՝ որպես վճարման մեթոդ։ Վաճառողների գրեթե 80%-ը նշում է, որ կրիպտոարժույթների միջոցով ավելի հեշտ է վճարումներ կատարել՝ համեմատած ավանդական թղթադրամների։

Այս զեկույցը սպառողների շրջանում իրականացված ամենամեծ հարցումն է, և դրա արդյունքները արձանագրում են աշխարհի տարբեր մասերում կրիպտոարժույթների հանդեպ վերաբերմունքի հստակ փոփոխություն: Ակնկալվում է, որ մինչև 2022թ. վերջը կրիպտոարժույթ օգտագործողների թիվը կհասնի 1 միլիարդի։ Բացի այդ, թվային ակտիվների օգտագործման աճին զուգահեռ, մեծանում է NFT-ների, Metaverse-ի և Web3-ի նկատմամբ հետաքրքրությունը։