Ֆինանսներ

Թուրքիայում գնաճն արագացել է՝ վերջին 20 տարվա ռեկորդ սահմանելով

Թուրքիայում սպառողական գները մարտին աճել են 61,14%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2002-ի մարտից ի վեր: Այդ մասին են վկայում Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (Turkstat) տվյալները։ Ըստ Trading Economics-ի՝ մարտին միջին գնաճը փորձագետները կանխատեսել են 61,6%:

Թուրքիայում գնաճն ավելանում է տասներորդ ամիսն անընդմեջ՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով լիրայի թուլացման և ապրանքների գների աճի պատճառով:

Մարտին ամենաէական աճը գրանցել են տրանսպորտի ծառայությունները՝ տարեկան կտրվածքով 99,12%, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գինն աճել է 70,33%-ով, կահույքի և կենցաղային ապրանքներինը՝ 69,29%-ով, ռեստորանների և հյուրանոցների գները՝ 60%-ով։ Նախորդ ամսվա համեմատ՝ մարտին Թուրքիայում սպառողական գներն աճել են 5,46%-ով՝ փետրվարի 4,81%-ի դիմաց։